Սանչոն Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելու դեպքում կստանա տարեկան 17,6 միլիոն եվրո

Sport Bild-ի հաղորդմամբ՝ եթե Ջեյդոն Սանչոն Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվի, ապա ստանալու է տարեկան 17,6 միլիոն եվրո։

20-ամյա կիսապաշտպանը այժմ «Բորուսիայում» ստանում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։ «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆուտբոլիստը համաձայնության են հասել անձնական պայմանագրի շուրջ։

«Բորուսիայում» մնալու դեպքում նոր մրցաշրջանից Սանչոն կստանա 10 միլիոն եվրո։ Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2022թվականը։

Երկու ակումբները արդեն սկսել են բանակցությունները, սակայն դեռ արդյունքի չեն հասել։ «Բորուսիան» Սանչոյի տրանսֆերի համար պահանջում է 120 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո։

Ամենաթարմ