«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ երևանցիներ,
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:
Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ»:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձով էր հանդես եկել, որտեղ նշում էր, որ ամբողջությամբ և միակողմանի կերպով լուծարում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: