Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով «Ռեդ Վինգս» ընկերութունը ս.թ. հունիսի 16-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.17-ին չարտերային թռիչք իրականացրեց Սանկտ-Պետերբուրգից դեպի Երևան: Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի՝ 5-ը մինչև երկու տարեկան երեխա:
«Տասն ուղևորի ճամփորդությունը, որոնցից չորսը՝ զինակոչիկ, անվճար իրականացրել է գլխավոր հյուպատոսությունը:
ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալուն վերաբերող հեռախոսանգերը գլխավոր հյուպատոսությունում շարունակվում են, շարունակվում է նաև ցուցակագրումը:
Ըստ նախնական տվյալների գլխավոր հյուպատոսությունը առաջիկա թռիչքը կկազմակերպի ս.թ. հուլիսի 2-ին»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=139740451052973&id=110753830618302&__xts__[0]=68.ARBldMCN6D9jIqDOjaRbdPUEM0UveDp5–5VhhfLb4bY-lNASyg7V3PsfyBzuHOD5I6gu-EtD49RdSkESOm_HMBVGr7zw6LbGGxA5hPajv2X-1lCQCp9AeAh8JLJyjHlRd3glWM_IK7Ge8-ME9_3PB7kmxVuKaytjt-nCoqU0twxMG0b1Ia_idGuMwMcjC8i4Z2PTBirMqj-kUqOPqmbEx-0m5Zm5d1FcPRvgXaNjMnlfOYIV7j7bK5fypatbHdse-HTpbFg7EbHgL94JUBDNEvEqs2AsLCDIipH1IA3L7j_dTHhox0k14G_sAvy0SR3p6fyWAFEM08WqlQ0VOMRtjc&__tn__=-R

