fbpx
Կառավարություն

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մեղրիում և Ագարակում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին

Հոկտեմբերի 15-ին ՏԿԵ նախարարությունը հայտնել է, նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին։

«Մասնավորապես նախարարը հետևել է Մեղրի քաղաքի մանկապարտեզի նորոգման աշխատանքներին, քաղաքում մայթեզրերի, ճանապարհների բարեկարգման աշխատանքներին, Ագարակի մարզադպրոցի կառուցմանը, Ագարակ քաղաք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որը ևս իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։

Նախարարը խիստ կարևորել է իրականացվող աշխատանքների որակը և դրանք սահմանված ժամկետին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ