Հաղորդավարուհի Սառա Քոքսը, ունենալով 28-ամյա աշխատանքային փորձ, պաշտոնապես մեկնարկել է որպես BBC Radio 2-ի առավոտյան հաղորդման՝ «Breakfast Show»-ի նոր վարող։ Երկուշաբթի՝ հուլիսի 6-ի առավոտյան, հաղորդումը հեռարձակվել է ժամը 06:30-ին՝ նշանավորելով Քոքսի անցումը օրվա վաղ ժամերի հեռարձակմանը:
Առաջին թողարկման գլխավոր հյուրն էր հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը: Հարցազրույցի ընթացքում դերասանը անդրադարձել է «Խաղալիքների պատմություն 5» (Toy Story 5) ֆիլմին՝ նշելով, որ այն ուսումնասիրում է երեխաների կախվածությունը տեխնոլոգիաներից և ավանդական խաղերի կարևորությունը: Հենքսը նաև կիսվել է իր անձնական փորձով՝ նշելով, որ հեռախոսից հեռացնում է վեբ-բրաուզերները՝ թվային գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
Հաղորդման ընթացքում հուզիչ պահ է գրանցվել, երբ Քոքսը պատմել է ունկնդիրներից մեկի մասին, որի երկու ոչ խոսող երեխաները հաղորդակցման հմտություններ են զարգացրել «Խաղալիքների պատմություն» ֆիլմաշարը դիտելու միջոցով: Ի պատասխան՝ Հենքսը իր հայտնի կերպարի՝ Վուդիի ձայնով ուղերձ է հղել փոքրիկ երկրպագուներին՝ եզրափակելով զրույցը հայտնի արտահայտությամբ՝ «You’ve got a friend in me» (Դու ինձանում ընկեր ունես):
Քոքսը պահպանել է իր նախկին հաղորդումների սիրված հատվածները, ինչպիսիք են «Kids in a Car»-ը, և ներկայացրել նոր՝ «Let’s Hear it For the Noise» խաղային սեգմենտը: BBC-ի փոխանցմամբ՝ նոր նշանակումը կատարը տեղի է ունեցել Սքոթ Միլսի հեռանալուց հետո:

