ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակությամբ ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր 6,28 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագրի մեկնարկը կազդարարվի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթից: