Նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ մեր երկրում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
«Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ առաքելության ընթացքում արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում ծրագրերի համար:
Նախագահը հաջողություն է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի կապերը Հայաստանի հետ:
- Հռոմի Պապը Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով
- Արմեն Սարգսյանին Գլազգոյում դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով: Արդյունավետ համարելով ծրագրերը տարբեր ոլորտներում՝ նա նշել է, որ մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է նաև որպես օրինակ ներկայացնել այլ երկրներում:
Շոմբի Շարփը վստահություն է հայտնել, որ 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ: