Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի վերընտրված նախագահին

Հրապարակող՝

Նախագահ Սարգսյանը տեսակապով զրուցել է Գերմանիայի դեսպանի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախագահը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև վստա­հության և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը Անջեյ Դուդային մաղթել է ամենայն բարիք և հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։

Ամենաթարմ