«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի առթից։
- Ինչ-որ առումով կանխատեսելի էր Արմեն Սարգսյանի հրաժարականը․ Սուքիասյան
- Արմեն Սարգսյանը կարող է մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնել դիմումը․ այդ դեպքում՝ ԱԺ նախագահը հայտարարություն կանի
«Չմոռանանք՝ Արմեն Սարգսյանը ԱՄԷ կատարած իր աշխատանքային այցից հետո հունվարի 18-ին տարածված հաղորդագրության համաձայն կարճատև արձակուրդի էր մեկնել բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
Այսինքն հրաժարականի այսօրվա որոշումից հինգ օր առաջ բժշկական հետազոտության համար նախագահը հանրությանը տեղեկացրել էր կարճատև արձակուրդի մասին ընդամենը:
Թեև նախագահի հրաժարականի այսօրվա տեքստում առողջության մասին ոչ մի հիշատակում չկա, այնուամենայնիվ ուզում եմ հավատալ, որ նախագահը լուրջ առողջական խնդիր չունի և հրաժարականի պատճառը չոր քաղաքական է:
Քանի որ անձնապես շատ մտերիմ եմ եղել նախագահ Սարգսյանին, ցանկանում եմ քաջ առողջություն մաղթել նրան:
Արմեն Սարգսյանի հրաժարականի քաղաքական պատճառների, հնարավոր այլ զարգացումների մասին՝ առաջիկայում», – գրել է Բաբաջանյանը: