«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է փոխարինեկ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 60-ամյա իտալացի մասնագետը կարող է հեռանալ «Չելսիից»` լոնդոնյան թիմի վատ արդյունքների պատճառով:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Չելսին» մասնակցում էր չեմպիոնական մրցավազքին, բայց վերջին շրջանում թիմի գործերն այնքան էլ լավ չեն դասավորվում:
24 տուրից հետո «Չելսին» 47 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 14 միավորով զիջելով առաջատար «Լիվերպուլին»:
«Ռոման» հետաքրքրված է Սարիի ծառայություններով: Սպասվում է, որ մոտ ժամանակներս հռոմեացիների գործող մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: «Ռոման» օրերս դուրս է մնացել Իտալիայի Գավաթից` 1/4 եզրափակչի խաղում 1:7 հաշվով պարտվելով «Ֆիորենտինային»
Սարին 2018 թվականի ամռանն է դարձել «Չելսիի» գլխավոր մարզիչը:Ավելի վաղ իտալացի մասնագետը գլխավորում էր «Նապոլին»:
Հաղորդում է armsport.am-ը։