fbpx
Աշխարհ

Apple-ը պատենտ է ստացել MacBook տրանսֆորմացվող ապակե ստեղնաշարի համար

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Apple-ը պատենտավորել է ապակե եզակի ստեղնաշարը, որը կլուծի աղբով լցվող կոճակների խնդիրը: Ապագայի տեխնոլոգիայի մանրամասները հայտնվել են ԱՄՆ-ի Պատենտների եւ ապրանքանիշերի վարչության տվյալների բազայում, հաղորդում է Planet Today-ը:

Apple MacBook համակարգիչների վերջին սերնդի գլխավոր խնդիրներից մեկը ցածր հուսալիություն ունեցող ստեղնաշարն է, որն իրացված է «թիթեռնիկ» մեխանիզմի հիման վրա: Կոճակների մեխանիկական տարրերն արագորեն լցվում են աղբով եւ դադարում լիարժեք աշխատել:

Նոր MacBook Pro 2018-ում փորձել են լուծել խնդիրը պաշտպանական մեմբրանների միջոցով, սակայն դեռեւս հայտնի չէ այդ տեխնոլոգիայի իրական արդյունավետությունը:

Apple-ի նոր որոշումը շատ ավելի հեռանկարային է, քան պաշտպանիչ մեմբրանը: Խոսքը վերաբերում է ստեղնաշարին, որի վերնամասը պատված է ամբողջական ապակով, որում կան կոճակների համար կորություններ: Ապակու տակ էկրանն է, որի վրա արտացոլվում է ստեղնաշարի կառուցվածքը: Անցքերի եւ մեխանիկական մասնիկների բացակայությունը մի քանի անգամ կավելացնի ստեղնաշարի հուսալիությունը:

Կարելի էր ենթադրել, որ Apple-ի նոր ստեղնաշարը կլինի սենսորային, բայց ոչ. պատենտից կարելի է եզրակացնել, որ կոճակները կունենան տակտիլային հետադարձ կապ, այսինքն՝ դեվայսի հետ աշխատելու զգացողությունները կլինեն գրեթե նույնը, ինչ ակնկալվում է ստանալ դասական ստեղնաշարից: Հաշվի առնելով փաստը, որ Apple տեխնոլոգիաները դառնում են մեյնսթրիմ՝ հավանական է, որ այդպիսի ստեղնաշարերն առաջիկայում լայն տարածում կգտնեն:

Հաղորդում է news.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ