Վարդենիսում անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

Հրապարակող՝

Վարդենիսում անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկոսոյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:

Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/3019070344861405

Ամենաթարմ