Բրազիլիայի Բ Սերիայի «Կլուբ Ռեգատաս Բրազիլի» պաշտպան Ժոաո Կաետանոն անզգույշ ու շատ կոպիտ խաղով է աչքի ընկել «Բոտաֆոգոյի» դեմ խաղում։
Պաշտպանը փորձել է կանգնեցնել մրցակից թիմի հարձակվող Ռաֆայել Նավառոյի առաջխաղացումը ու օդում գտնվող գնդակին հարվածելու տեղը պատահաբար ոտքով հարվածել է մրցակցի դեմքին։
Բարեբախտաբար, լուրջ վնասվածք չի ստացել Նավառոն։ Կաետանոն էլ կարմիր քարտով հեռացվել է դաշտից։
Նշենք, որ «Բոտաֆոգոն» ի վերջո հաղթել է 2-0 հաշվով։