Բ Սերիա

  • Բրազիլական թիմի խաղացողը սարսափելի խախտում է թույլ տվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բրազիլական թիմի խաղացողը սարսափելի խախտում է թույլ տվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բրազիլիայի Բ Սերիայի «Կլուբ Ռեգատաս Բրազիլի» պաշտպան Ժոաո Կաետանոն անզգույշ ու շատ կոպիտ խաղով է աչքի ընկել «Բոտաֆոգոյի» դեմ խաղում։ Պաշտպանը փորձել է կանգնեցնել մրցակից թիմի հարձակվող Ռաֆայել Նավառոյի առաջխաղացումը ու օդում գտնվող գնդակին հարվածելու տեղը պատահաբար ոտքով հարվածել է մրցակցի դեմքին։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածք չի ստացել Նավառոն։ Կաետանոն էլ կարմիր քարտով հեռացվել է դաշտից։…

  • Բուֆոնը 20 տարվա դադարից հետո առաջին անգամ Պարմայի կազմում խաղ անցկացրեց

    Բուֆոնը 20 տարվա դադարից հետո առաջին անգամ Պարմայի կազմում խաղ անցկացրեց

    Իտալական ֆուտբոլի լեգենդներից Ջանլուիջի Բուֆոնը, հարազատ «Պարմա» վերադառնալուց հետո իր առաջին հանդիպումն է անցկացրել թիմի կազմում։ Նշենք, որ Բուֆոնը 1995-ից 2001 թվականների ընթացքում հենց «Պարմայում» է խաղացել։ Բ սերիայի առաջին տուրում նրանք մրցակցել են «Ֆրոզինոնեի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։

  • Ծեծկռտուք՝ իտալական Բ Սերիայում

    Ծեծկռտուք՝ իտալական Բ Սերիայում

    Իտալական Բ Սերիայի «Յուվե Ստաբիա» – «Վիրտուս Էնտելլա» խաղի եզրափակիչ սուլիչից հետո ծեծկռտուք սկսել, հայտնում է Sport.ua-ն։ Խաղն ընթացել է առաջնության 33-րդ տուրի շրջանակներում։ Նշենք, որ խաղի ընթացքում մրցավարը դաշտից հեռացրել էր ֆուտբոլիստի։ Նրանցից մեկը սուլիչից հետո սկսել է վիճաբանել տանտերերի աշխատակիցներից մեկի հետ, որի արդյունքում կռիվ է հասունացել։ Ֆուտբոլիստը վնասվածքներ ստանալով տեղափոխվել է հիվանդանոց։

  • Իտալիայում մտադիր են չվճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը

    Իտալիայում մտադիր են չվճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը

    Իտալական Ա Սերիայի և Բ Սերիայի ակումբները մտադրված են դադարի ընթացքում չվճարել ֆուտբոլիստներին, որպեսզի այդպիսով կարողանան կրճատել դադարի արդյունքում գրանցված ու գրանցվելիք կորուստները։ Այս մասին տեղեկացրել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Նշվում է, որ Իտալիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը դեմ է այս գաղափարին։ Կառույցը պնդում է, որ ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ ստանան իրեն աշխատավարձերը դադարի ընթացքում։ Հիշեցնենք,…