2019 թվականի մայիսի 4-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում գործող «Սարյան» արվեստի ստուդիան «Սարյանի հետքերով» գեղանկարչական ծրագրի շրջանակում կազմակերպում է պլեներային աշխատանք բնության գրկում:
«Սարյանական հետքերը» այս անգամ կտանեն Էջմիածին՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցի, որը նկարիչ Մարտիրոս Սարյանն արտացոլել է կտավում (վերնագրված՝ «Արարատը և Հռիփսիմեն», 1945 թ.): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է նաև այցելություն Խորեն Տեր-Հարությանի և Ռուբեն Սևակի թանգարաններ:
Ստուդիայի կողմից կազմակերպվող պլեներային աշխատանքները կազմակերպվում են 2018 թվականի ապրիլից: Նպատակն է ծանոթանալ արվեստի ստեղծման գաղտնիքներին, հմտություններին՝ բացահայտելով Վարպետի ստեղծագործական ներաշխարհը և սարյանական հրաշագեղ կտավների ստեղծման ոգեշնչման աղբյուրը:
Սիրով սպասում ենք բոլորին միասին անցնել «Սարյանի հետքերով» և բացահայտել հայկական այն եկեղեցիները, որոնք անմահացել են նկարչի հրաշագեղ կտավներում: Ծրագրին կարող են մասնակցել 10 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել՝ 010 58 05 68 կամ 093 87 78 37 հեռախոսահամարներով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական էջից։
