Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալը նոյեմբերի 5-ին կայցելի Երևան՝ մասնակցելու «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Արքայազն Աբդուլազիզը ակտիվորեն աջակցում է մարդասիրական ծրագրերին և հանդիսանում է Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ, ինչպես նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների խորհրդատվական կոմիտեի համանախագահ:
Համաժողովը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ միավորելով մասնակիցներին սոցիալական արդարության կարևորության շուրջ: