Սաուդյան Արաբիան ընդունել է ԱՄՆ-ի ռազմական օգնության առաջարկը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արքայազն Մուհամմադ բեն Սալմանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմական օգնության առաջարկը:

«Ելնելով Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պատմական հարաբերություններից և գործընկերության բարձր մակարդակից՝ որոշում է կայացվել ընդունել լրացուցիչ զորք և ռազմական տեխնիկա տեղակայելու ԱՄՆ առաջարկությունը՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նշված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ զորք կուղարկի Սաուդյան Արաբիա: Որոշումը պայմանավորված է սեպտեմբերի 14-ին թագավորության արևելքում գտնվող Saudi Aramco նավթային ընկերության վրա հարձակումներով: ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը թույլատրել է տեղակայել 3 հազար ամերիկյան զորք, երկու Patriot զենիթահրթիռային և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր:

Ամենաթարմ