fbpx
Սպորտ

Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացքում զավեշտալի պատճառով անջատել են VAR համակարգը

Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ Նասրի» և «Ալ Ֆաթեհի» միջև խաղի ժամանակ զավեշտալի պատճառով չի աշխատել VAR համակարգը:

Մրցավարը ցանկացել է օգտվել վիդեոօգնականից վիճելի դրվագը ստուգելու համար, սակայն համակարգը չի աշխատել: Քննությունից հետո պարզվել է, որ մարզադաշտի աշխատակիցը անջատել է VAR–ի սարքավորումների մի մասը՝ բջջային հեռախոսը լիցքավորելու համար: Այս մասին հաղորդում է Sportbible-ն։

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ալ Նասրայի»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ