Իտալական «Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ամռանը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ։
Այս մասին գրում է TuttoMercatoWeb-ը։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ՊՍԺ-ն հնարավոր է ձեռք բերի Սավիչին ամռանը։
Նշվում է, որ նրա տրանսֆերի համար փարիզյան ակումբը պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո։ Միլինկովիչ-Սավիչն էլ առանձնապես դեմ չէ տեղափոխվել Փարիզ։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
