ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որը արձագանք կստանա. Մակունց

Ամենադիտվածներ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց նախագիծը վարույթ չընդունելով, խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը: Այս մասին նա ասել է այսօր ԱԺ-ում։

«ՍԴ-ն, ըստ էության, պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից ներկայացված այն մտահոգություններին, հարցադրումներին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին: Այսինքն` առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, մտահոգությունները, խնդիրները, որոնք արծարծված են եղել նախագծում»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ ՍԴ-ի կողմից ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արձագանք կստանա: Նա նշեց, որ դատարանը ոչ միայն պատրաստ չէ և չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներին, այլ նաև չի ուզում դրանք քննարկել:

«Դրանով իսկ խորացրել են վստահության ճգնաժամը, որը կա ՍԴ-ի նկատմամբ»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Ամենաթարմ