Խորհրդարան

Վաղը Հայաստանում է լինելու Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:

Ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ խմբակցությունների եւ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի, Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ