ՍԴ-ն բոլոր դժբախտությունների հեղինակ է. Նիկոլ Փաշինյան

Հրապարակող՝

ebola

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին Արարատ Միրզոյանի այն ելույթի մասին, որը վերաբերում էր Սահամանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Հարցը հետևյալն էր. ինչպե՞ս է վարչապետն ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշմանը, արդյո՞ք քաղաքական գնահատականները բավարա՞ր են, թե՞ ոչ:

«Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, չեմ կարծում, թե նա քաղաքական գնահատական նկատի ուներ: Շատ իրավաբաններ կան, որ պնդում էին՝ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ես զգուշավորությամբ էի վերաբերվում այդ հայտարարություններին, բայց ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ինչո՞ւ է կայացրել: Դուք գիտեք՝ ինչու, գիտեք՝ ով է ՍԴ նախագահը: Ես Ձեզ ասեմ՝ այդ որոշումն ընդունած դատավորներից առնվազն երկուսը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն, և անհասկանալի է՝ ինչո՞ւ ինքնաբացարկ չեն հայտնել և ինչո՞ւ են մասնակցել այդ գործով որոշման կայացմանը: ԱԺ նախագահը նկատի է ունեցել, որ պետք է այս իրավիճակը քննարկվի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ ՍԴ-ն բոլոր դժբախտությունների հեղինակ է, 96-ից սկսած՝ վերջիններս բոլոր կեղծիքները վավերացնող մասնիկ է:

Անդրադառնալով քաղաքական գնահատականին՝ Փաշինյանն ասաց. «Ես էլ տվեցի քաղաքական գնահատական, դրանից իրականությունը փոխվե՞ց»:

Ամենաթարմ