Մշակույթ

Սեբաստիայի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մեջ է: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Թուրքիայի մշակութային ժառանգության ու թանգարանների տնօրինության կողմից վերանորոգվելուց հետո այն հանձնվելու է Գյուրունի համայնքապետարանին և դառնալու է քաղաքային թանգարան:

Քաղաքապետ Նամի Չիֆթչին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների զգալի մասն արդեն արված է, և աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է այնտեղ անցկացնել քաղաքի գլխավոր մշակութային միջոցառումները:

Վերանորոգման համար պետությունը հատկացրել է 3 միլիոն 984.000 թուրքական լիրա (մոտ 700.000 դոլար)։

Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ