Թրամփը պարգևատրել է ԻՊ առաջնորդի սպանությանը մասնակցած շանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)-Azat TV
Աշխարհ
09:00 27/11/2019

Թրամփը պարգևատրել է ԻՊ առաջնորդի սպանությանը մասնակցած շանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատվի է արժանացրել շանը, որը մասնակցություն է ունեցել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա Ալ Բաղդադիի սպանության գործողությանը։

Սպիտակ տան Վարդագույն այգում Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ հանդիսավոր կերպով պարգևատրել է Կոնան անունով շանը։

«Եվ այսպես, սա Կոնանն է։ Հնարավոր է՝ այսօր սա աշխարհի ամենահայտնի շունն է»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Նա հայտնել է, որ Կոնանին մեդալ և հուշատախտակ է շնորհել։

Կոնանը թեթև վնասվածքներ էր ստացել գործողությոն ժամանակ, սակայն արդեն կազդուրվել և վերադարձել է շարքեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ