fbpx
Իրավական

«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է Զաքարյանի փաստաբան Արշակ Կարապետյանը:

«Ալեքսան Զաքարյանն ազատ է արձակվել 20 միլիոն դրամ գրավի դիմաց»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ փաստաբանները խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն էին ներկայացրել, ու Առաջին ատյանի դատարանը բավարարել է միջնորդությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ