fbpx
Ժամանց

Սելենա Գոմեսը խոսել է Ջասթին Բիբերի հետ սիրավեպի մասին

Ամերիկյան հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը երկար լռությունից հետո խոսել է երգիչ Ջասթին Բիբերի հետ սիրավեպի մասին՝ նշելով որ բռնության զոհ է եղել: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:

Հարցրազրույցի ընթացքում լրագրողի այն հարցին, թե խոսքը հուզական բռնության մասին է, Գոմեսը նշել է՝ նման մի բան:

«Չէի հասկանում դա, մինչև մեծանալս։ Ես չեմ ցանկանում կյանքիս մնացած մասը անցկացնել այս թեմայի մասին խոսելով, սակայն հպարտ եմ, որ հիմա ավելի ուժեղ եմ: Ես այս ամենի միջով գլուխս բարձր պահած անցնելու ուղի եմ գտել»,-եզրափակել է երգչուհին:

Երգիչ Ջասթին Բիբերն իր հերթին հարցազրույցներից մեկի ընթացքում ավելի վաղ խոստովանել էր, որ իր նախկին սիրեցյալների նկատմամբ միշտ չէ, որ լավ վերաբերմունք է ցուցաբերել. երգիչը իրեն շատ սիրող մարդկանց հաճախ է նեղացրել: Բիբերը որևէ մեկի անունը այդ ժամանակ չէր մատնանշել, սակայն բոլորը վստահ էին, որ խոսքը Սելենա Գոմեսի մասին էր:

Հիշեցնենք, որ Սելենան և Ջասթինը հանդիպել են 2011-2018 թթ.՝ որոշ ընդհատումներով: Պատմությունը ավարտվել է 2018 թ., երբ Ջասթինը ամուսնացել է մոդել Հեյլի Բոլդուինի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ