Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարել է, որ այսօր պաշտոնից կազատի կանցլեր Սեբաստիան Կուրցին և կարձակի նրա կառավարությունը: Ավստրիայի նախագահը նաև հայտնել է, որ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Հարտվիգ Լյոգերին:
Վան դեր Բելենը նշել է, որ կառավարության հրաժարականից հետո մինչև նոր կանցլերի նշանակումը ինքը կլիազորի Կուրցի կառավարության անդամներին ժամանակավորոպես շարունակել իրենց պարտականությունները:
Հիշեցնենք, որ երեկ Ավստրիայի խորհրդարանն անվստահություն էր հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին և երկրի կառավարությանը: