Փետրվարի 9-ին մեկնարկած՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու 2-րդ գործընթացն ավարտվել է Միացյալ Նահանգների Սենատում․ Թրամփն արդարացվել է։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Հիշեցնենք, որ Թրամփը մեղադրվում էր խռովություն հրահրելու համար։
Կոնգրեսի վերին պալատում ԱՄՆ նախկին առաջնորդին արդարացնելուն կողմ է քվեարկվել 57 սենատոր, իսկ 43-ը կողմ են եղել նրան դատապարտելուն։
Ըստ աղբյուրի՝ իմփիչմենթին, բացի դեմոկրատ սենատորներից, կողմ են քվեարկել նաև 7 հանրապետական սենատորներ։ Այնուամենայնիվ, Թրամփն արդարացվել է, քանի որ իմփիչմենթի համար անհրաժեշտ ձայների 2/3-րդն է պետք։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը համարել էր սահմանադրական։

