ԱՄՆ Կոնգրեսի Սենատը Դևիդ Բեռնհարդտին հաստատել է ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնում:
Քվեարկություն տեղի է ունեցել ապրիլի 11-ին Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 56 սենատոր, իսկ 46-ը դեմ է քվեարկել:
Հունվարի սկզբին Բեռնհարդտը նշանակվել էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ռայան Զինկեի հեռանալուց հետո։ Վերջինս մեղադրվում էր բյուջետային միջոցները վատնելու մեջ:
ԱՄՆ-ում ներքին գործերի նախարարությունն ուժային գերատեսչություն չէ։ Այն հիմնականում զբաղվում է բնական պաշարների օգտագործման հարցերով։
Հայտնում է The Washington Post-ը: