fbpx
Գիտություն

Վրացիները մտադիր են գինի սարքել Մարսում

Վրացի գիտնականներն ԱՄՆ տիեզերական NASA գործակալության հետ համատեղ մտադիր են առաջինը լինել, ում կհաջողվի գինի ստանալ Մարսում: Փորձագետները համապատասխան տիեզերական նախագիծ են մշակել, որը ստացել է IX Millennium անվանումը:

Վրաստանցի գիտաշխատողներին ոգեշնչել է վերջերս Թբիլիսիի արվարձանում հայտնաբերված անոթը, որտեղ 8 հազար տարվա գինի է եղել: Փորձագետները մտածել են, որ գինի կարելի է ստանալ նաև Մարսի վրա։

IX Millennium նախագծով նախատեսվում է գինու արտադրություն կազմակերպել: Նախագծին մասնակցում են Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանը, Space Farms ընկերությունը և NASA-ն:

Գիտնական Նիկոլոզ Դոբորջգինիձեն պատմել է, որ ամերիկացի գիտնականների օգնությամբ գինեգործությունը կարելի է տիեզերք դուրս բերել: Նախագծի հեղինակներն արդեն տեղեկություններ են հավաքում էքստրեմալ պայմաններում խաղողի տարբեր տեսակների աճի մասին: Մասնավորապես, նախատեսվում է առանձնացնել ճառագայթների հանդեպ կայուն տեսակները:

Space Farms-ը հատուկ ֆերմա լաբորատորիա է կառուցելու, որը հնարավոր կլինի տեղադրել Կարմիր մոլորակի վրա: Ինչպես ակնկալվում է, հաջորդ փուլում գիտնականները կդիտարկեն խաղողի աճը ցածր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում, ինչպես նաև ճառագայթման բարձր մակարդակի դեպքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ