Արցախի Հանրապետության դատախազության կայքում 19.08.2021 թվականին տեղեկություն էր հրապարակվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956 թվականի ծնված Բ.Ջ.-ի կողմից 03.02.2016 թվականի ծնված մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության մասին:
- Արտակ Բեգլարյանը այցելել է առաջնագծամերձ Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներ
- Մեր պահանջն է խաղաղապահներից, որ վերականգնվի ստատուս-քվոն․ Արցախի նախագահ
Հիշյալ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում տարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 18.08.2021 թվականին Բ.Ջ.-ին մեղադրանք էր առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարման համար:
31.03.2022 թվականին հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ քրգործով դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելու է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը: