fbpx
Աշխարհ

Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ․ Դաչիչ

Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ` չնայած իր վրա գործադրվող ճնշմանը: Այս մասին հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը ապրիլի 19-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ռուսաստանի և Սերբիայի բարեկամությունն արդեն ավանդույթ է: Այժմ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակում: Ուստի Սերբիան երբեք պատժամիջոցներ կամ որևիցե սահմանափակիչ միջոց չի կիրառի ՌԴ-ի դեմ, չնայած այն բանին, որ Սերբիայի վրա ուժեղ ճնշում է գործադրվում»,- ասել է Դաչիչը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցելու Սերբիայի ձգտումը չի խանգարի նրան զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա նշել է, որ Մոսկվան օգնում է Բելգրադին՝ պաշտպանելու ազգային շահերը, այդ թվում՝ Կոսովոյի հարցում, և «և, մեղմ ասած, բնավ կոռեկտ չէր լինի պատժամիջոցներ սահմանել՝ հետևելով արևմտյան երկրներին»,- հայտարարել է Դաչիչը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ