fbpx
Աշխարհ

Սերբիան և ԵԱՏՄ-ն կարող են ազատ առևտրի համաձայնագիր կնքել

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, որի անդամ է նաև Հայաստանը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոտսան-Խարչենկոն:

«Հոկտեմբերի 25-ին ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրվի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև: Սա նշանակալի իրադարձություն է»,-հայտնել է ռուս դիվանագետը՝ հավելելով, որ այդ համաձայնագրի իրագործմամբ Բելգրադը բոլորովին նոր մակարդակի ներկայություն կունենա Եվրասիայում և մուտք կստանա դեպի 182 միլիոն սպառողներ ունեցող շուկա, որի ՀՆԱ-ն գերազանցում է 1.9 տրիլիոն դոլարը:

Ռուս դեսպանը նաև կարծիք է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումից հետո Սերբիան կարող է դառնալ կապող օղակ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև:

Եվրասիական տնտեսական միությունը հիմնադրվել է 2014 թվականին՝ Մոսկվայի նախաձեռնությամբ: Ռուսաստանից բացի կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ