Չեռնոգորիայի խորհրդարանի ընդունած դավանանքի մասին օրենքի շուրջ տարաձայնությունները Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուքի են հասցրել։ Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Սերբիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բոշկո Օբրադովիչը և կուսակցության անդամ Իվան Կոստիչը ամբիոն են բարձրացել պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Վուչիչ և Միլո՝ երկվորյակ եղբայրներ» և «Սերբիա, ինչո՞ւ ես լռում»:
Նրանք իշխող կոալիցիայի սերբ պատգամավորներին մեղադրել են Չեռնոգորիայում ընդունված «Դավանանքի և համոզմունքների ազատության և կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքին արձագանքելու անընդունակության մեջ, որով նախատեսվում է Սերբիայի ուղղափառ եկեղեցուց եկեղեցական սեփականության առգրավում: Սերբական ուղղափառ եկեղեցին նոր օրենքը խտրական է համարում:
Ընդդիմախոսները չեն ստիպել երկար սպասել. նրանք հարձակվել են միմյանց վրա և ծեծկռտուք սարքել: