Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի կոչումը նվաճեց Կանադայի ներկայացուցիչ Բիանկա Անդրեեսկուն։
Եզրափակչում 19-ամյա թենիսիստուհին երկու սեթում հաղթանակ տարավ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ՝ 6։3, 7։5։ Պայքարը տևեց 1 ժամ 41 րոպե։
Անդրեեսկուի լավագույն արդյունքը նախկինում եղել էր այս տարվա Ավստրալիայի և Ֆրանսիայի բաց առաջնություններում երկրորդ շրջանը։
Սերենա Ուիլյամսը US Open-ի վեցակի չեմպիոն է։