«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն Պրիմերայի 23-րդ տուրի` «Աթլետիկի» հետ հանդիպումից (0:0) հետո խոսել է առաջնությունում չեմպիոնական պայքարի մասին:
«Գիտեինք, որ «Ռեալը» մեզ մարտահրավեր է նետելու: Նրանք հաղթեցին «Աթլետիկոյին» և այժմ հիանալի մարզավիճակում են: Ամեն դեպքում, մենք առաջվա պես առաջին հորիզոնականում ենք և պատրաստվում ենք մինչև վերջ պահպանել առաջատարի կարգավիճակը:
Մենք «Ռեալի» նկատմամբ 6 միավորի առավելություն ունենք, Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում են. այնպես որ` ամեն ինչ լավ է»,- Ռոբերտոյի խոսքը մեջբերել է Football Italia-ն:
Հավելենք, որ այժմ «Բարսելոնան» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 45 միավորով երկրորդ տեղում է:
Հաղորդում է armsport.am-ը։