Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն` պատրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»:
«Իհարկե, «Յուվենտուսը» հիանալի և ուժեղ թիմ է: Ժամանակին ես հաճախ էի հետևում «Յուվենտուսի» խաղերին, մի անգամ էլ Նեդվեդի հետ փոխանակվել են մարզաշապիկներով:
Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ և ունեմ գործող պայմանագիր:
Չեմ հասկանում, թե որտեղից են նման շշուկներ հայտնվել: Եթե բանակցություններ վարեի կամ համաձայնության եկած լինեի` կտեղեկացնեի այդ մասին»,- Մարսելոյի խոսքը մեջբերել է Football Italia-ն:
Մարսելոյի` «Ռեալի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Պրիմերայի ընթացիկ խաղարկությունում Մարսելոն մասնակցել է 12 հանդիպման, դարձել է 2 գոլի հեղինակ:
Հաղորդում է armsport.am-ը։