Armdaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակ ստանալու համար։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե անձամբ է դիմում գրել, այլ դիմումը ներկայացրել է նրա օգնականներից Արմեն Աբելյանը։
ՍԱՊԾ-ում արագ կազմակերպել են եւ արդեն Սերժ Սարգսյանը ստանում է պաշտոնաթող նախագահի թոշակը։ Նշենք, որ անհատական կենսաթոշակ են ստանում նաեւ ՀՀ նախկին 2 նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանց կենսաթոշակը կազմում է գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափով՝ 924.000 դրամ: