Ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի հարազատներին։ Հրապարակման մեջ նա նշել է, որ սիրտը կոտրվում է Նոր Զելանդիայում այսպիսի բռնություններ տեսնելիս։
«Սիրտս կոտրվում է և հուսահատվում եմ այսպիսի ատելություն և դաժանություն տեսնելով Նոր Զելանդիայում: Ես սա համարում եմ ոտնձգություն հանդուժողականության և հարգանքի հանդեպ, որը միշտ քարոզել է այս երկիրը: Նոր Զելանդիան գուցե կատարյալ չէ, բայց այս մոլորակի ամենալավ վայրերից է, և մենք թույլ չենք տալու, որ դա փոխվի»,- գրել է Թանկյանը։
https://www.facebook.com/SerjTankian/posts/10157059451279798