fbpx
Հասարակություն

ՀՀ եկող անձինք, ովքեր ՊՇՌ հետազոտության, պատվաստված լինելու սերտիֆիկատ չունեն, կմեկուսացվեն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիշեցնում է, որ շուտով ուժի մեջ կմտնեն Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման նոր փոփոխությունները, համաձայն որոնց՝

ՀՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն մինչև 72 ժամ վաղեմությամբ ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված՝ երկու ամբողջական դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ հավաստող սերտիֆիկատ,

ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 11-ամսական 29 օրական երեխաները:

Հավելենք, որ այն անձինք, ովքեր չեն ունենա ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման սերտիֆիկատ, պետք է անցնեն ՊՇՌ հետազոտություն օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով):

Հիշեցնենք նաև, որ այն անձինք, ովքեր չեն ներկայացնի ՊՇՌ հետազոտության կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատ, կմեկուսացվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ