Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը որոշել է դատի տալ «Բարսային»։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Պատճառն այն է, որ ինքն ու իր օգնականները «Բարսելոնայի» հետ պայմանագրերի խզման պաշտոնական գրություն ստացել են միայն այս շաբաթ, բայց Ռոնալդ Կումանը արդեն 2 շաբաթ է, ինչ ստանձնել է իսպանական ակումբի ղեկը։
Նշվում է, որ Սետիենը «Բարսայից» պահանջում է 4 միլիոն եվրո փոխհատուցում։
