fbpx
Ազատ Լրահոս

Սև ծովում կմեկնարկեն խորտակված «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները

Սև ծովում կմեկնարկեն խորհրդային «Արմենիա» շոգենավի որոնողական աշխատանքները: Շոգենավը խորտակվել էր 1941 թվականին գերմանական օդուժի ռմբակոծման հետևանքով: Արդեն մայիսից կսկսվի խորտակման հավանական տեղանքի ուսումնասիրությունը, այնուհետ կիրականացվեն բուն որոնողական աշխատանքները:

«Արմենիա» շոգենավը խորտակվել էր Ղրիմի ափամերձ շրջանում, 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս խորտակումը համարվում է աշխարհում ամենամեծ ծովային աղետը, որը, ըստ տարբեր տվյալների, 5-ից 10 հազար մարդու կյանք է խլել (համեմատության համար նշենք` 1912 թվականին «Տիտանիկի» խորտակման հետևանքով զոհվել էր շուրջ 1,5 հազար մարդ):

«Արմենիա» նավում խորհրդային զինվորներ էին, բուժաշխատողներ, փախստականներ, «Արտեկ» պիոներական ճամբարի աշխատակիցները և այլք:

Յալթայում «Արմենիա» նավի զոհերի հիշատակին կառուցվել է եկեղեցի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ