Օգոստոսի 26-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ահազանգ ստանալով հիմնարկի բնակելի գոտում նկատվող շարժի մասին, դիտարկել են նշված տարածքը և հայտնաբերել 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 9,6 գր կանաչ, 5,2 գր դեղնականաչավուն, չոր բուսական և 4 գր դեղնականաչավուն, թաց բուսական զանգվածներով 3 փաթեթ, 13,7 գր թմրամիջոց հիշեցնող ափիոնանման 3 կոշտ զանգված, «PGN 300» գրառմամբ 34 դեղապատիճ, թմրամիջոց հանդիսացող «B8» գրառմամբ սուբուտեքսի 4 ամբողջական և 1 կոտրված դեղահաբ, ներարկման համար նախատեսված թորած ջրի սրվակներ և 5 չօգտագործված ներարկիչ:
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ պաշտոնական կայքից։