fbpx
Տնտեսություն

Սևանա լճից դուրս է բերվել 25 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում սիգ ձկնատեսակի որսի արգելքի միջոցառումների շրջանակում լճից դուրս է բերվել 25 ապօրինի ձկնորսական ցանց: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման աշխատանքներ:

Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ