Երեկ գիշերը կայացավ Լա Լիգայի հերթական տուրի՝ «Սևիլյա» – «Բարսելոնա» հանդիպումը։
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեցին «Սևիլյայի» ֆուտբոլիստները․ գոլի հեղինակ դարձավ Պապու Գոմեսը։ Սակայն րոպեներ անց՝ առաջին կեսի վերջնամասում, Արաուխոն հավասարեցրեց հաշիվը։
Իսկ երկրորդ խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով՝ «Սևիլյան» տանը չհաղթեց «Բարսային» ու խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։
Նշենք, որ այս խաղից հետո «Սևիլյան» 2-րդ հորիզոնականում է՝ 38 միավորով, իսկ «Բարսան» 7-րդ՝ 28 միավորով։
https://www.youtube.com/watch?v=crSEt0L3x3g