fbpx
Առողջապահություն

Սննդաբանը խոսել է սեխի վտանգավորության մասին

Սննդաբան Իրինա Պիսարևան  բացահայտել է սեխի վտանգավորությունը և բացատրել, որ այն դժվարամարս է։ Այն չափից շատ ուտելը սպառնում է փքվածությամբ, գազերի առաջացմամբ և «աղեստամոքսային տրակտի ոչ այնքան հաճելի ռեակցիաներով»։ Ուստի Պիսարևան հորդորել է ուտել օրական 300-ից 500 գրամ սեխ՝ առանց առողջությանը վնասելու։

«Քանի որ սեխը մեծ քանակությամբ ֆրուկտոզա է պարունակում, այն խորհուրդ չի տրվում շաքարախտով հիվանդներին և սկզբունքորեն շաքարի բարձր մակարդակ ունեցողներին։ Միրգը հարուստ է վիտամին C-ով։ Այն պարունակում է օրական պահանջարկի մոտ մեկ երրորդը։ Նաև սեխը հարուստ է վիտամին A-ով, կարոտինոիդներով, այսինքն՝ լավ օգուտ է տեսողության համար»,- պարզաբանեց մասնագետը։

Բժիշկը հավելել է, որ սեխը պետք է ուտել միայն որպես ինքնուրույն ուտեստ, ինչպես ձմերուկը։ Չի կարելի դրանք համատեղել, օրինակ, այլ մրգերի ու կաթնամթերքի հետ, քանի որ դա կարող է հանգեցնել մարսողության խանգարման։

Գիշերը չի կարելի սեխ ուտել, քանի որ դրա ավելցուկային շաքարը կարող է կուտակվել ճարպերի մեջ։ Այն ավելի լավ է օգտագործել առավոտյան և ուտելուց մեկ ժամ առաջ, կամ երկու ժամ հետո, քանի որ այն ավելի արագ է մարսվում, քան ածխաջրերն ու սպիտակուցները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ