Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ՝ հոկտեմբերի 20-ին մեկնել է Գերմանիա։ Այս մասին հայտնել է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Օհանյանի պաշտպանների միջնորդությունը և թույլատրել Սեյրան Օհանյանին բուժման նպատակով մեկնել Գերմանիա։
Նշենք, որ պաշտպանության նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։