Սեպտեմբերի 10-ին ՀՀ դատախազությունը հայտնում է, որ ըստ ուսումնասիրության շրջանակներում ՀՀ քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված պարզաբանման՝ համայնքի ղեկավարը չի կարող տալ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու կամ իրականացնելու թույլտվություն՝ առանց ավագանու կողմից սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտի ընդունման։
«Ուսումնասիրության ընթացքում հարցում է կատարվել Արարատի մարզպետարան՝ պարզելու համար՝ արդյո՞ք մարզի մյուս համայնքներում, ևս, ավագանիների կողմից պահպանվել են նշված օրենքի պահանջներ։ Ստացված պատասխան գրության և կից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզում կան բազմաթիվ համայնքներ, որոնց ավագանիները մինչ օրս չեն սահմանել քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ: Վերջինս ոչ միայն օրենքի պահանջի խախտում է, այլև պարարտ հող է ստեղծում հետագայում նաև այլ համայնքներում նմանօրինակ իրավիճակների առաջացման համար, և հղի է կոռուպցիոն ռիսկերով։
- Դատախազությունը փոփոխություններ է առաջարկել սահմանադրական օրենքում
- ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա․ ՀՀ դատախազություն
Ելնելով ուսումնասիրության արդյունքներից և հիմք ընդունելով Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների դիմումը, հավաքված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։
Բացի այդ, ՀՀ Արարատի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Արարատի մարզպետին՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ Արարատի մարզի համայնքների ավագանիների կողմից օրենքի պահանջները կատարելու, հետագայում նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Նկատի ունենալով, որ նմանատիպ խնդիրները կարող են ավելի տարածական լինել՝ ՀՀ դատախազությունը համապատասխան ուսումնասիրություններ կնախաձեռնի նաև հանրապետության մյուս մարզերի համայնքների կտրվածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ: