ԱՄՆ Ինդիանա նահանգի 32-ամյա բնակչուհի Քեթի Բրենեմանը նիհարել է 38 կիլոգրամ մրգային սննդակարգի շնորհիվ, որը ենթադրում է շաբաթական ավելի քան 30 բանան ուտել։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Ըստ ամերիկուհու՝ նիհարելուց առաջ նա կերել է ծանր տնական սնունդ, կենդանական ծագման մթերքներ: Նրա առավելագույն քաշն այն ժամանակ հասնում էր 101 կիլոգրամի։
2014 թվականին Բրենեմանը որոշեց դառնալ բուսակեր: Նա հույս ուներ, որ դա կօգնի իրեն նիհարել, բայց չտեսավ այն արդյունքը, որին ձգտում էր: Այնուհետև կինը փորձեց մրգերի վրա հիմնված դիետա, որը պահանջում էր հիմնականում հում մրգեր ուտել որոշ բանջարեղենով, ընկույզով և սերմերով: Այս անգամ նա սկսեց արագ նիհարել և ի վերջո նիհարեց մինչև 63,5 կիլոգրամ: Այժմ Բրենեմանը նախաճաշին և ճաշին հում մրգեր է ուտում և հյութեր է խմում, իսկ ընթրիքին՝ աղցան կամ բուսական ուտեստ: Ամեն շաբաթ նա օգտագործում է հինգ փունջ բանան, մեկ տուփ մանգո, մի տուփ խուրմա և երեք ձմերուկ։ Սննդային նյութերի պակասը փոխհատուցելու համար սննդային հավելումներ է ընդունում ջրիմուռներից՝ վիտամին B12-ով և DHA/DHEA-ով: Ձմռանը նա լրացուցիչ վիտամին D է խմում:
Բրենեմանը խոստովանում է, որ մրգերի վրա հիմնված սննդակարգն ունի բացասական կողմեր: «Մրգակեր լինելը սահմանափակում է այն, ինչ կարող եմ ուտել, երբ ես դրսում եմ ճաշում: Այնուամենայնիվ, համաճարակից հետո ես դեռ քիչ եմ դուրս գալիս տնից, ուստի անցումը դժվար չէր ինձ համար»,- բացատրում է նա: