Երևանում ևս 3 հիմնանորոգված մանկապարտեզ է հանձնվում շահագործման։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ու տեղադրել տեսանյութ։
Նա գրել է, որ տվյալ շինություններն իրենց ստեղծման օրվանից ի վեր չեն վերանորոգվել։
Մարությանի խոսքով՝ 2022 թվականին ևս 9 մանկապարտեզ է նորոգվելու ու 3 տարվա հանրագումարով՝ հիմնանորոգված մանկապարտեզների թիվը հասնելու է 43-ի։

